Նախագիծ
Մայիսյան հավաքի շրջանակներում, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կանցկացվի միջդասարանային Ֆուտբոլային ամենամյա մրցաշար, միջին դպրոցի սովորողների հետ:
ժամկետը՝ Մայիսի 11-17-ը տղաներ
Մայիսի 18-21 աղջիկներ
Նպատակը և խնդիրները
Զարգացնել մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը պատանիների շրջանում , նախապատրաստվել «Գագարին» համայնքների, գործընկեր դպրոցների ֆուտբոլի խմբերի հետ մրցաշարի:
Անցկացման վայրը
Մրցաշարն անցկացվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ֆուտբոլի մարզադաշտ
Մասնակիցներ
Մրցաշարին մասնակցում են 6,7,8 -րդ դասարանի ֆուտբոլի մարզական ակումբների անդամները և բոլոր ցանկացող սովորողները:
Մրցաշարի անցկացման պայմանները
Մրցաշարին մասնակցող թիմերը կազմված են 10-12 սովորողից։
Մրցավարություն
Մրցավարությունը կազմակերպում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ֆուտբոլի ակումբի մարզիչը և սովորողները:
Ծախսերը
Մրցաշարի կազմակերպման ուսումնական ծախսերը հոգում է կրթահամալիրը:
Պարգևատրություն
Մրցաշարի մասնակցության համար թիմերը ստանում են վկայագիր (պատվոգիր), մեդալ: