Մայիսյան 16-րդ հավաք

Նախագիծ

Մայիսյան հավաքի շրջանակներում, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կանցկացվի միջդասարանային Ֆուտբոլային ամենամյա մրցաշար, միջին դպրոցի սովորողների հետ:

ժամկետը՝ Մայիսի 11-17-ը տղաներ

                       Մայիսի 18-21 աղջիկներ

Նպատակը և խնդիրները

Զարգացնել մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը պատանիների շրջանում , նախապատրաստվել «Գագարին» համայնքների, գործընկեր դպրոցների ֆուտբոլի խմբերի հետ մրցաշարի:

Անցկացման վայրը

Մրցաշարն անցկացվում է  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ֆուտբոլի մարզադաշտ

Մասնակիցներ 

Մրցաշարին մասնակցում են 6,7,8 -րդ դասարանի ֆուտբոլի  մարզական ակումբների անդամները և բոլոր ցանկացող սովորողները:

Մրցաշարի անցկացման պայմանները

Մրցաշարին մասնակցող թիմերը կազմված են 10-12 սովորողից։

Մրցավարություն

Մրցավարությունը կազմակերպում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ֆուտբոլի ակումբի մարզիչը և սովորողները:

Ծախսերը

Մրցաշարի կազմակերպման ուսումնական ծախսերը հոգում է կրթահամալիրը:

Պարգևատրություն

Մրցաշարի մասնակցության համար թիմերը ստանում են վկայագիր (պատվոգիր), մեդալ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն