ֆուտբոլի ընտրությամբ գործունեության ծրագիր 2023-2024 ուս. տարի

6-8-րդ դասարան

Լուծվող խնդիրները՝

  1. Տեղեկություն տալ տեխնիկական և տակտիկական գործողությունների մասին
  2. Մշակել ճիշտ շփումը գնդակին և առանց գնդակ, զարգացնել՝ արագաշարժություն,ճկունություն,ճարպկություն և դիմացկունություն։
  3. Ուսուցանել անհրաժեշտ տեխնիկական հնարքները։
  4. .Մշակել տակտիկական պատրաստվածություն ուսումնական պլանով նախատեսված շաբաթական 3 ժամ 40 րոպեյով իրականացվում է շաբաթական 2 անգամ 90 ր. տևողությամբ։

Ծրագրով նախատեսված բովանդակության բաշխումը ըստ ժամաքանակի ՝

  • Գիտելիքների հիմունքներ 6 ժամ,
  • Ընդհանուր  ֆիզիկական պատրաստություն 18 ժամ,
  • Հատուկ ֆիզիկական պատրաստություն 18 ժամ,
  • Տեխնիկական պատրաստություն 22 ժամ,
  • Նորմերի հանձնում 6 ժամ,(Հարված դապրասին 30 մ հորիզոնական դարպասաձողին )
  • Բժշկամանկավարժական զննում 2 ժամ

Ուսումնական գործունեության տեսակները ՝
Ուսումնական նյութերի բացատրում, ցուցադրում ՝  օգտվելով  համացանցից,  Հայաստանի  հավաքականի և արտասահմանյան ֆուտբոլիստների օրինակից, Խաղի դիտում, վարժությունների  կատարում,  խաղային, մրցակցային,  շրջանաձև  մարզման մեթոդների կիրառում՝ օգտագործելով նաև համացանցից վերցրած մեթոդները  հարմարեցնելով տեղի պայմաններին։

Ստուգման և գնահատման կարգը

  1. Կատարել գնդակով հնարքի իմիտացիա
  2. Կատարել գդակով  հնարքը լիարժեք
  3.  30 վարում գնդակով, կանգնակի շրջանցում
  4. Հարված դարպասին 30 մ-ից հորիզոնական դարպասաձողին

Աշխատաժամանակ

Ռուբեն Բաղդասարյան- սեպտեմբեր- դեկտեմբեր

https://mskh-my.sharepoint.com/personal/ruben-fizkult_mskh_am/_layouts/15/Doc.aspx?sourcedoc=%7B9AEF75BE-CDA3-4ED4-B9CC-241D830BE949%7D&file=%D5%8C%D5%B8%D6%82%D5%A2%D5%A5%D5%B6%20%D4%B2%D5%A1%D5%B2%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%20%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%202023-2024%D5%A9.xlsx&action=default&mobileredirect=true&CT=1696406403306&OR=ItemsView

Ֆուտբոլի ընտրությամբ և լրացուցիչ կրթության ծրագիր 2021-2022

Մարզական ընտրությամբ  և լրացուցիչ գործունեության կառուցվածքը
Մարզական ընտրությամբ գործունեությունը և  լրացուցիչ կրթությունը  ապահովվում է սովորողի՝ մարմնակրթության և  սպորտի մասին տեսական և գործնական գիտելիքներ:Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մարզական կառույցների պայմանները թույլ են տալիս գործունեություն ծավալել սովորողների  ֆիզիկական կուլտուրայի կարևորագույն ընդունակությունների զարգացման և կատարելագործման համար:
Նպատակը և խնդիրները
Մարզական ընրության խումբը և լրացուցիչ գործունեությունը ներառում է իր մեջ ֆիզիկական զարգացման համալիր ազդեցություն, ուղղված օրգան համակարգի վրա:
Բնականոն կանոնակարգված և ծրագրավորված ֆիզիկական բեռնվածությունը ապահովում է երեխաների մոտ ֆիզիկական կարողությունների զարգացում,մարզախաղերի գործնական պարապունքներին՝ հմտությունների ձևավորում, ֆիզիկական պատրաստության կողմերի ճանաչում և առողջության ամրապնդում:
Ֆուտբոլի  միջոցով՝

զարգացնում ենք տակտիկական մտածողությունը,ֆիզիկական կարողությունները,խաղային դիմացկունությունը,արագաշարժությունը, թիմային աշխատանքի, պատրաստականությունը, կարգապահությունը, հիգիենայի պայմանները մարզիկների մոտ:
Օրակարգի պահպանումը մարզական ընտրությամբ գործունեությունում լուծում է այն խնդիրները որոնք նպաստում են ֆիզիկական գործուղությունների արդյունավետ ազդեցությունը աշակերտների մարմնի զարգացման վրա:
Ֆիզիկական կուլտուրայի խաղային պատրաստականության բաղադրիչ մասն է հանդիսանում մրցակցային գործունեությունը,որը խթանում է աշակերտների պատրաստականության աստիճանը և մարզական կամքի ձևավորմանը:Մրցակցային գործունեության միջոցառումները ըստ մարզաձևերի անցկացվում է կրթահամալիրի ակումբների,դասարանների միջև:
Մարզական ընտրությամբ   և լրացուցիչ կրթության գործունեությունը լուծում է հետևյալ խնդիրները՝
1.Սովորողի առողջության ամրապնդում, բարձրացնել սովորողի օրգանիզմի դիմադրողականությունը,

2.Կատարելագործում է ֆիզիկական կարողությունները, ապահովում է ֆիզիկական հմտությունների ձեռքբերումը և կիրառումը մարզումների ժամանակ

3. Շարժողական ընդունակությունների մշակում, ապահովել մկանային ուժի, արագաշարժության, դիմացկուոնության դրսեվորման մակարդակ

4.Տալ տեսական գիտելիքներ ֆուտբոլի մասին

5.Ապահովել գործնական գիտելիքներ է: Ֆուտբոլի տեխնիկան և ուսուցման մեթոդները:

Ֆուտբոլի տեխնիկական հնարքներն են՝ գնդակի ընդունում, փոխանցում, վարում, նետումներ, տեղաշարժեր,խաբսեր և պաշտպանական գործողություններ:

Հարձակման տեխնիկան՝ տեղաշարժերով (վազով, կանգառ)

Գնդակի տիրապետում՝ (որսում, փոխանցում,վարում) մեկ և երկու ոտքով
6.Թիմային և անհատական աշխատանքները,   սովորողի մոտ նպաստում են բարոյակամային հատկանիշների ճիշտ ձևավորմանը, պաշտպանությունը ֆուտբոլում:

Պաշտպանությունը,  երբ թիմի խաղացողը պետք է արգելի հակառակորդի կողմից գնդակի հարվածը իր դարպասին և ձգտի գնդակը հետ վերցնել մրցակցի մոտից; Պաշտպանության գործողությունները ունեն երեք ձև՝

  • անհատական՝ երբ յուր. խաղացող խնամակալում է մրցակցի խաղացողներից մեկին, խանգարելով, փակելով նրան
  • սահմանային՝ երբ ամբողջ ժամանակ խաղացողի ամբողջ ուշադրությունը կենտրոնացված է այն կողմ , որտեղ պայքար է գնում գնդակի համար: Նպատակ է դրվում արգելել գնդակի հարվածը դարպասին: Սահմանային պաշտպանության ձևերը՝ ( 4-2-4, 4-3-3:4-3-2-1  և այլն)
  • խառը՝ երբ խաղացողների մի մասը խաղում է անհատական պաշտպանությամբ, մի մասը սահմանային, որի նպատակն է չեզոքացնել մրցակցի ուժեղ խաղացողներին

7. Տակտիկական պատրաստություն

Խաղացողների անհատական և կոլեկտիվ գործողություններն են, որոնք ուղղված են հասնելու լավագույն արդյունքի : Թիմային տակտիկան դա կոլեկտիվ գործողությունների շարք է, որտեղ յուրաքնչյուր խաղացող կատարում է իր դերը ելնելով բոլորի հետաքրքրությունից: Տակտիկական գործողությունները բաժանվում են ՝անհատական (տեղի ընտրություն,վարում,խաբքեր,փոխանցումներ,նետումներ,մրցակցի խնամակալություն), թիմային գործողությունների՝(հարձակողական և պաշտպանողական տակտիկա)

  • Խաղացողը գնդակին տիրապետելով պարտավոր է կատարել գնդակի պահպանման օրենքը
  • Գնդակի չտիրապետելով խաղացողը մշտապես փնտրում և դիքավորվում էայնտեղ, որտեղ նա ապահով կարող է ընդունել գնդակը
  • Խաղացողը պետք է պահպանի իր խաղային տեղը դաշտում, չխանգարելով իր ընկերներին
  • Առանձին խաղային պահերում խաղացողը պետք է գործի այնտեղ, որտեղ ավելի նպատակահարմար է թիմի համար
    7.Անձնական հիգիենայի մասին պատկերացում ստեղծում
    8.Անհատական օրակարգի ապահովում դասերին և առօրյայում
    9.Տարբեր մարզաձևերի մասին գիտելիքներ է ապահովում
    10.Մարզաձևերի կանոնների տիրապետում և մրցավարություն:

Սովորողների պատրաստության աստիճանը չափվում է նորմատիվների միջոցով : Նորմատիվ պահանջները համապատասխանում են ընդունված չափորոշիչ ծրագրին:

Միջին դպրոցի ավանդական ֆուտբոլի առաջնություն

Մայիսի 12_ին կայացել է 7(3) և 7(5) դասարանների հանդիպումը: 3:2 հաշվով հաղթել է 7(5) դասարանը:

Մայիսի 13_ին 7(1) դասարանը մրցել է 7(4)_ի հետ: 4:2 հաշվով հաղթել է 7(1)_ը:

Մայիսի 14_ին խաղացել են 8(1) և 8(2) դասարանները: 8:0 հաշվով հաղթել է 8(1)_ը:

Երկրորդ խաղին 8(1) դասարանը խաղացել է 8(3) դասարանի հետ: 3:1 հաշվով հաղթել է 8(1)_ը:

Ֆուտբոլի մրցաշարի ժամանակացույց

 

Մայիսի 12

13:00-14:00 միջին դպր. 7-րդ դաս.

Մայիս 13

11:30-12:30  միջին դպր. ընտրությամբ խումբ

Մայիսի 14

14:00-15:00 միջին դպր. 8-րդ դաս.

Մայիսի 17

13:00-14:00 միջին դպր. 6-րդ դաս.

Մայիս 18

11:30-12:30  միջին դպր. ընտրությամբ խումբ

Մայիս 19

13:00-14:00 միջին դպր. 7-րդ դաս.

Մայիս 20

11:30-12:30  միջին դպր. ընտրությամբ խումբ

Մայիս 21

14:00-15:00 միջին դպր. 8-րդ դաս.

Մայիսյան 16-րդ հավաք

Մայիսյան 16-րդ հավաք

Նախագիծ

Մայիսյան հավաքի շրջանակներում, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կանցկացվի միջդասարանային Ֆուտբոլային ամենամյա մրցաշար, միջին դպրոցի սովորողների հետ:

ժամկետը՝ Մայիսի 11-17-ը տղաներ

                       Մայիսի 18-21 աղջիկներ

Նպատակը և խնդիրները

Զարգացնել մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը պատանիների շրջանում , նախապատրաստվել «Գագարին» համայնքների, գործընկեր դպրոցների ֆուտբոլի խմբերի հետ մրցաշարի:

Անցկացման վայրը

Մրցաշարն անցկացվում է  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ֆուտբոլի մարզադաշտ

Մասնակիցներ 

Մրցաշարին մասնակցում են 6,7,8 -րդ դասարանի ֆուտբոլի  մարզական ակումբների անդամները և բոլոր ցանկացող սովորողները:

Մրցաշարի անցկացման պայմանները

Մրցաշարին մասնակցող թիմերը կազմված են 10-12 սովորողից։

Մրցավարություն

Մրցավարությունը կազմակերպում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ֆուտբոլի ակումբի մարզիչը և սովորողները:

Ծախսերը

Մրցաշարի կազմակերպման ուսումնական ծախսերը հոգում է կրթահամալիրը:

Պարգևատրություն

Մրցաշարի մասնակցության համար թիմերը ստանում են վկայագիր (պատվոգիր), մեդալ:

Ավանդական մրցաշարը շարունակվում է…

Մարտի 31_ին տեղի ունեցան հերթական հանդիպումները:

12_րդ դասարանը ընդդեմ 9_րդ դասարանի ավարտվեց 4:2 հաշվով (12_րդ դասարանի հաղթանակով):

10_րդ դասարանը ընդդեմ 11_րդ դասարանի ավարտվեց 8:4 հաշվով (10_րդ դասարանի հաղթանակով):

ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Մարտի 29_ին տեղի է ունեցել մրցաշարի բացման առաջին խաղը։ Հանդիպել են 10_րդ և 9_րդ դասարանցիները։ Խաղը ավարտվել է 11։1 հաշվով, հաղթել է 10_րդ դասարանը։

Հաջորդ խաղը կկայանա մարտի 30_ին։

Մրցելու է քոլեջը՝ ընդդեմ 12_րդ դասարանի։

Գարնանային մանկավարժական ճամբար

Մարտի 22-26

Երկուշաբթի -չորեքշաբթի

9.00-9.30 ընդհանուր պարապմունք

9.30-12.00 քննարկումներ նախագծային, մարզչական խմբով (կարգերի, ծրագրերի լրամշակում)

12.00-12.30 ընդմիջում

12.30-14.00 մաքրման և բակային աշխատանքներ

 

Սեբաստիա մարզադաշտերի մաքրում, աղբի հավաքում

Զենքերի խնամք, յաուղում

14.00-14.30 աշխատանք սեփական բլոգի վրա, մատենավարություն, ինքնակրթություն

 

  1. Համացանցից գտնել և ուսումնասիրել ֆուտբոլ մարզախաղի նոր կանոնները, կազմել տեխնիկա -տակտիկական հնարքներով նոր վարժություններ ուսումնական պարապմունքների ժամանակ, պրակտիկ պայմաններում գործածելու համար:

Հինգշաբթի

Մարզական կլոր սեղան, քննարկում

Ուրբաթ

9.00-9.20 ընդհանուր պարապմունք

9.20-10.30 քննարկումներ նախագծային, մարզչական խմբով (կարգերի, ծրագրերի լրամշակում)

10.30- այց տեղամասային պոլիկլինիկա, ֆլուրոգրաֆիայի համար

Զանցել գործիքագոտուն