ֆուտբոլի ընտրությամբ գործունեության ծրագիր 2023-2024 ուս. տարի

6-8-րդ դասարան

Լուծվող խնդիրները՝

  1. Տեղեկություն տալ տեխնիկական և տակտիկական գործողությունների մասին
  2. Մշակել ճիշտ շփումը գնդակին և առանց գնդակ, զարգացնել՝ արագաշարժություն,ճկունություն,ճարպկություն և դիմացկունություն։
  3. Ուսուցանել անհրաժեշտ տեխնիկական հնարքները։
  4. .Մշակել տակտիկական պատրաստվածություն ուսումնական պլանով նախատեսված շաբաթական 3 ժամ 40 րոպեյով իրականացվում է շաբաթական 2 անգամ 90 ր. տևողությամբ։

Ծրագրով նախատեսված բովանդակության բաշխումը ըստ ժամաքանակի ՝

  • Գիտելիքների հիմունքներ 6 ժամ,
  • Ընդհանուր  ֆիզիկական պատրաստություն 18 ժամ,
  • Հատուկ ֆիզիկական պատրաստություն 18 ժամ,
  • Տեխնիկական պատրաստություն 22 ժամ,
  • Նորմերի հանձնում 6 ժամ,(Հարված դապրասին 30 մ հորիզոնական դարպասաձողին )
  • Բժշկամանկավարժական զննում 2 ժամ

Ուսումնական գործունեության տեսակները ՝
Ուսումնական նյութերի բացատրում, ցուցադրում ՝  օգտվելով  համացանցից,  Հայաստանի  հավաքականի և արտասահմանյան ֆուտբոլիստների օրինակից, Խաղի դիտում, վարժությունների  կատարում,  խաղային, մրցակցային,  շրջանաձև  մարզման մեթոդների կիրառում՝ օգտագործելով նաև համացանցից վերցրած մեթոդները  հարմարեցնելով տեղի պայմաններին։

Ստուգման և գնահատման կարգը

  1. Կատարել գնդակով հնարքի իմիտացիա
  2. Կատարել գդակով  հնարքը լիարժեք
  3.  30 վարում գնդակով, կանգնակի շրջանցում
  4. Հարված դարպասին 30 մ-ից հորիզոնական դարպասաձողին
Զանցել գործիքագոտուն